04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Թուրքիան դեռ ցանկանում է ԵՄ անդամ դառնալ

Սլովենիայում գտնվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է դառնալ Եվրամիության (ԵՄ) անդամ: 

«Մենք ցանկանում ենք դառնալ Եվրամիության անդամ, սա դեռ մեր ռազմավարությունը և ընտրությունն է»,-Չավուշօղլուի խոսքերը մեջբերել է թուրքական «Cumhuriyet» թերթի կայքը:

Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը անդրադարձել է Գերմանիայի հետ լարված հարաբերություններին: Նա ափսոսանք է հայտնել, որ ԵՄ անդամ երկրների որոշ ազդեցիկ քաղաքական կուսակցությունները  (այդ թվում Գերմանիայի մի շարք կուսակցությունները) Թուրքիայի նկատմամբ միևնույն «խտրական և այլլատյաց» հռետորաբանությանն են դիմում:

«Գերմանիայի ընտրությունները տեղի են ունենում Գերմանիայում, այլ ոչ թե Թուրքիայում և Հունգարիայում: Ավելի լավ կլինի, եթե նրանք կենտրոնանան  իրենց ներքին խնդիրների վրա»,-հավելել է Չավուշօղլուն:

Նշենք, որ սեպտեմբերի 24-ին Գերմանիայում կայանալու են խորհրդարանական ընտրություններ: Կանցլերի երկու թեկնածուները՝ Անգելա Մերկելը և Մարտին Շուլցը, քարոզչական արշավի շրջանակներում մասնակցելով մի հեռուստաբանավեճի,  միջազգային հանրությանը կոչ էին արել կոշտացնել իրենց դիրքորոշումը Թուրքիայի նկատմամբ:
 Աղբյուր`    Ermenihaber.am

 
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ