25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Թուրքիան առայժմ պատրաստ չէ ԵՄ անդամ դառնալ. Գերմանիայի կառավարության խոսնակ

Գերմանիայի կառավարության խոսնակ Շթեֆեն Զայբերտը հայտարարել է, որ Թուրքիան առայժմ պատրաստ չէ Եվրամիության (ԵՄ) անդամ դառնալ:

Ինչպես տեղեկացնում է թուրքական  «Aktifhaber» լրատվական կայքը, Զայբերտը նշել է, որ այս պահին Թուրքիան այն վիճակում չէ, որ անդամակցի ԵՄ-ին: Բացի այդ, ըստ Գերմանիայի կառավարության խոսնակի, Թուրքիայի հետ ԵՄ բանակցությունները գործնականում դադարեցված են:

Զայբերտը հայտնել է, որ  ԵՄ-ին անդամակցելու շուրջ Թուրքիայի հետ հետագա բանակցությունների հարցը կքննարկվի ԵՄ-ի գագաթնաժողովի ժամանակ, որը տեղի կունենա հոկտեմբերի 19-20-ին Բրյուսելում:

Նշենք, որ 1999 թ.  Թուրքիային շնորհվել էր ԵՄ-ի թեկնածու երկրի կարգավիճակ: Իսկ ԵՄ-ին անդամակցելու  շուրջ բանակցություննները սկսվել էին դեռևս 2005թ. հոկտեմբերի 3-ից:

2016թ.  նոյեմբերի 24-ին Եվրախորհրդարանը 479 կողմ, 37 դեմ և 107 ձեռնպահ ձայնով ընդունել էր Թուրքիայի՝ եվրաինտեգրման շուրջ բանակցությունների սառեցման մասին որոշում, որը պայմանավորված էր Թուրքիայում տիրող քաղաքական իրավիճակով:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ