25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Թուրքիայի նախագահի խոսնակն արձագանքել է Շուլցի ու Մերկելի հայտարարություններին

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը արձագանքել է Գերմանիայի կանցլերի երկու թեկնածուների՝ Մարտին Շուլցի և Անգելա Մերկելի կողմից  հեռուստաբանավեճի ընթացքում Թուրքիայի վերաբերյալ արած հայտարարություններին:

«CNNTurk»-ը հղում անելով Քալինի թվիթերյան գրառմանը, նշում է, Թուրքիայի նախագահի  մամուլի խոսնակը գերմանացի քաղաքական գործիչների հայտարարությունը որակել է որպես «պոպուլիզմի դրսևորում» և նշել, որ դրանք սերմանում են այլատյացություն, խտրականություն և թշնամություն:

Միջանկյալ նշենք, որ հեռուստաբանավեճի  ընթացքում թե Մերկելը, թե Շուլցը նշել են, որ ցանկանում են Եվրամիության օրակարգ բերել Թուրքիայի հետ բանակցությունների դադարեցման հարցը: Նրանք նաև համակարծիք են եղել Թուրքիայի նկատմամբ մի շարք պատժամիջոցներ կիրառելու հարցում:

Ըստ Քալընի՝ գերմանացի քաղաքական գործիչները, անտեսելով հրատապ լուծում պահանջող հարցերը, կենտրոնանում են  Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Թուրքիայի վրա:  Քալինի պնդմամբ՝ այդ ամենը խոսում է  «Եվրոպայում առկա նեղ մտահորիզոնի» մասին:  

Նա նաև ավելացրել է, որ Գերմանիան իր քաղաքականությամբ պաշտպանում է ոչ թե ժողովրդավարությունը, այլ «ահաբեկիչներին և հեղաշրջման փորձը իրականացնողներին»:

«Կարևոր չէ, թե Գերմանիայում կայանալիք ընտրություններում որ կուսակցությունը կհաղթի, քանի որ արդեն պարզ է, թե որ մտածելակերպն է հաղթելու: Ոչ Մերկելը, ոչ Շուլցը բանավեճի ժամանակ չքննարկեցին  խտրականության, աճող այլատյացության թեման, ինչը ցույց է տալիս Գերմանիայի վարած քաղաքականության ներկայիս իրավիճակը»,-շեշտել է Քալընը:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ