27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ռուս-ամերիկյան նոր սկանդալ /տեսանյութ/

Հերթական սկանդալն է հասունացել ռուս-ամերիկյան հարաբերություններում։ Վաշինգտոնի առեւտրային ներկայացուցչությունում ու Սան Ֆրանցիսկոյում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսարանում խուզարկումներ են անցկացվել։ Ռուս դիվանագետները լքել են շենքը, այդ շինություններն անցել են ամերիկյան կողմին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վաշինգտոնի առեւտրային ներկայացուցչությունը այն դիվանագիտական շենքերից է, որոնք ԱՄՆ իշխանությունները կարգադրել են ազատել մինչեւ սեպտեմբերի 2-ը։ 

Ռուսաստանի ԱԳՆ-ն դեպքի առթիվ ԱՄՆ դեսպանին կանչել է բացատրությունների համար։  ԱՄՆ Պետդեպարտամենտից էլ հայտարարել են, որ  Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչություններում իրականացված խուզարկությունները իրականում զննում են եղել, որի նպատակն է ապահովել օբյեկտների անվտանգությունն ու պաշտպանությունը ու հաստատել, որ ռուսական կառավարությունը ազատել է տարածքը։

Ռուսաստանի ԱԳՆ-ն իր հերթին Ֆեյսբուքի պաշտոնական էջում հրապարակել է հետախուզումների տեսագրությունները։ Նշվել է, որ իրականում ամերիկյան կողմը ներխուժել է այդ տարածքներ՝ առանց զգուշացնելու։

Անդրադառնալով միջադեպին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր ՊՈւտինի խոսնակ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ ԱՄՆ-ն իր այդ քայլով խախտել է միջազգային իրավունքը, եւ սա կբերի երկու երկրների հարաբերությունների վատթարացմանը, գրում է РИА Новости-ն։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ