Կողմնակից չեմ բոլորը միանգամից ջնջել, ոչնչացնել. Մարտին Վարդազարյան (տեսանյութ)
Երևանի այն դպրոցները և փողոցները, որոնք անվանակոչված են հայ բոլշևիկների, ռուս գրողների կամ կոմունիստ գործիչների անուններով, պետք է վերանայվեն. «Ելքի» արդեն բազմաթիվ քննարկումների առիթ դարձած գաղափարն է:
Henaran.am-ի հետ զրույցում Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանն այս հարցի վերաբերյալ նախ նկատեց. «Սա պատմության էջ է, չի կարելի փակել և առաջ շարժվել, եթե համոզված ենք, որ այս ինչ մարդը արժանի չէ, դրա համար հարկավոր են հիմնավորումներ բերել հստակ»: Ըստ նրա` հարկավոր է նաև յուրաքանչյուրին դիտել իր ժամանակաշրջանի համար բարենպաստ ու անբարենպաստ պայմանների մեջ:
«Ես կողմնակից չեմ բոլորը միանգամից ջնջել, ոչնչացնել»,-նշեց նա: