29 Նոյեմբերի, Saturday, 2025
KFC

Պատվավոր կոչում Գագիկ Բեգլարյանին

Նոյեմբերի 6-ին ՀՀ ազգային ժողովում տեղի  ունեցավ ՀՀ ազգային ժողովի և ՌԴ դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 23-րդ նիստը։ Նիստի համանախագահներն էին ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը և ՌԴ դաշնային ժողովի սենատոր Նիկոլայ Ռիժկովը:

Միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը նվիրված  էր Հայաստանի և Ռուսաստանի միջև տրանսպորտային ոլորտի խնդիրներին։

“Ռուսաստանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցության բարելավման խնդիրը” թեմայով զեկուցումով հանդես եկան ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արտաշես Ավետիսյանը, ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալ Սերգեյ Արիստովը և “Հարավկովկասյան երկաթուղի” ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Վալկոն:

Նիստի վերջում հանդիսավոր պայմաններում ԱՊՀ երկրների տրանսպորտի համակարգող խորհրդի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մ. Սոկոլովի անունից՝ Կազմակերպչական բարձր հմտությունների, տրանսպորտի ոլորտում ԱՊՀ անդամ երկրների համագործակցության  գերակա ուղղությունների իրականացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար “պատԱՊՀ պատվավոր տրանսպորտայինի” կոչում  և հուշամեդալ շնորհվեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին։

Քանի որ նախարար Գագիկ Բեգլարյանը գտնվում է պաշտոնական գործուղման մեջ՝ ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալ Սերգեյ Արիստովը պարգևը փոխանցեց ՀՀ տրանսպոտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Գրիգորյանին։

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ