01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Ոստիկանապետը հանձնարարել է ստուգել «Շշի Մելոյի» մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ հրապարակումները

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հանձնարարել է ուսումնասիրել ՀՀ ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանի («Շշի Մելո») գործարանում տեղի ունեցած վիճաբանության վերաբերյալ հրապարակումները:

shamshyan.com-ը գրել էր, որ հանցագործ աշխարհի ներկայացուցիչները մտել են Ազգային ժողովի պատգամավոր, հանրությանն ավելի շատ հայտնի՝ «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանի աշխատավայր եւ առաջարկել, որպեսզի պատգամավորն իրենց ասած մարդուց ընդունի գործարանին անհրաժեշտ հումքը: Սակայն, ԱԺ պատգամավորը մերժել է նրանց առաջարկը, որը հետո վերածվել է փոխադարձ վիրավորանքների, իսկ հետո հանցագործ աշխարհի ներկայացուցիչներից մեկը, ով «օրենքով գող» է, պատգամավորի սեղանին դրած շշով հարվածել է նրա գլխին: Ու մինչ «գողականները» կփորձեին գործարանից դուրս գալ, գործարանի աշխատակիցները ծեծել են նրանց:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ