25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կրծքով կերակրվող նորածիններն առավել պաշտպանված են

Կրծքով կերակրման խրախուսման իրականացմանն ուղղված միջոցառումները աշխարհում հայտնի են որպես երեխայի առողջ աճին ու զարգացմանն ուղղված առավել արդյունավետ և քիչ ծախսատար ռազմավարություն: Եվ պատահական չէ, որ ողջ աշխարհն այս խնդրի լուսաբանմանն է նվիրում մի ամբողջ շաբաթ:

Կրծքով կերակրման համաշխարհային շաբաթն այս տարի նշվում է 2017 թվականի օգոստոսի 1-7-ը, որի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖը, ԱՀԿ-ն և Կրծքով կերակրման գլոբալ դաշինքը կոչ են անում պետություններին ներդրում կատարել կրծքով կերակրումը խթանելու ուղղությամբ:

Հաստատված է, որ վաղ մանկության շրջանում առողջ աճի և զարգացման ապահովման, մանկական մահացության կանխարգելման կարևորագույն նախապայման է մանուկների կրծքով սնուցումը: Ապացուցված է, որ մինչև 1 տարեկան կրծքով սնվող երեխաների մահացության ռիսկը շնչառական և փորլուծային հիվանդություններից 7-10 անգամ ցածր է արհեստական սնվողների համեմատությամբ: Միայն ի հաշիվ այս գործոնի մանկական մահացությունը կարելի է կրճատել 10 %-ով:  

ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեիսուսի բնորոշմամբ` «Կրծքով սնուցումը նորածինների համար ապահովում է կյանքի լավագույն սկիզբը: Կրծքի կաթը նորածինների համար հանդիսանում է որպես առաջին պատվաստանյութ` պաշտպանելով նրանց հնարավոր մահացու հիվանդություններից և տալով սնուցում, որն անհրաժեշտ է ապրելու և զարգանալու համար»:

«Կրծքով սնուցումը մեկն է առավել արդյունավետ և ծախսարդյունավետ ներդրումներից, որը պետությունները կարող են անել իրենց երկրների ամենափոքրիկ անդամների ու տնտեսության և հասարակության առողջ ապագայի ապահովման համար»,-նշել է ՅՈՒՆԻՍԵՖԻ գործադիր տնօրեն Անտոնի Լեյքը:

Հայաստանում ևս տարիներ շարունակ մանկան առողջ աճի և զարգացմանն ուղղված քաղաքականության շրջանակներում առանձնահատուկ կարևորվել են կրծքով կերակրման խրախուսմանն ուղղված ծրագրերը և միջոցառումները:

Կրծքով սնուցման խրախուսման նախաձեռնությունը Հայաստանում սկսվել է դեռեւս 1993թ.: 1994թ. ՀՀ ԱՆ կողմից հաստատված ծրագրի շրջանակներում  ներդրվել է «Մանկանը բարեկամ ծննդատուն» նախաձեռնությունը, որը ենթադրում էր կրծքով սնուցման խրախուսման և աջակցման գործելակերպի խթանում բուժաշխատողների ու ծնողների շրջանում, ինչպես նաև հիմնարար կազմակերպա-կառուցվածքային փոփոխությունների իրականացում ծննդօգնության հաստատություններում։

Հայաստանն առաջինն աշխարհում նախաձեռնեց «Մանկանը բարեկամ» պոլիկլինիկա ծրագիրը, որը մեծ հավանության արժանացավ ԱՀԿ-ի և կրծքով սնուցմանը սատարող միջազգային այլ կառույցների կողմից:

Այս ասպարեզում վերջին տարիների նշանակալի ձեռքբերումներից է «Երեխաներին կրծքով սնուցման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենքը, որում ներառվել են «Արհեստական կաթնախառնուրդների վաճառահանման» միջազգային օրենսգրքի» հիմնադրույթները և օրենսդրորեն կանոնակարգվել են մանկական սննդի և հարակից ապրաքների շրջանառության, պիտակավորման, վաճառքի, գովազդի հետ կապված հարաբերությունները, կրծքով սնուցման խրախուսման ոլորտում լիազոր մարմնի, առողջապահական կազմակերպությունների և բուժաշխատողների պարտականությունները:

2015թ. ՀՀ կառավարության կողմից հաստատվել է «Կրծքով  կերակրման   խրախուսման ազգային ծրագիրը», որով սահմանվել են նոր նպատակներ և ուղենիշներ:

2015-2016թթ. ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի հետ իրականացվել է «Կարևոր է առաջին 1000 օրը» քարոզարշավը, որի ընթացքում մշակվել են վաղ տարիքի երեխաների սնուցման ուղեցույցներ, բազմաթիվ տեղեկատկան նյութեր, իրականցկացվել կրծքով սնուցման խրախուսմանն ուղղված բազմաթիվ միջոցառումներ:

Որպես ծրագրային արդյունք կարելի է փաստել, որ 2015թ. Հայաստանում իրականացված ԺԱՀ հետազոտության տվյալներով մինչև 6 ամսական երեխաների բացառապես կրծքով սնուցման ցուցանիշը հասել է 45% -ի (2010թ. այն եղել է 35%):

Կրծքով սնուցումն առանցքային դեր ունի նաև Կայուն զարգացման նպատակներին հասնելու ճանապարհին: Այն բարելավում է սնուցումը (ԿԶՆ 2), կանխարգելում մանկական մահացությունը և նվազեցնում ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկը (ԿԶՆ 3), ապահովում կոգնիտիվ զարգացումն ու կրթությունը (ԿԶՆ 4):

 

ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է.

 

  • մանկանը կրծքով կերակրել ծնվելուց  հետո առաջին 1 ժամվա ընթացքում
  • բացառապես կրծքով կերակրել կյանքի առաջին 6 ամիսներին
  • լիարժեք և առողջ սնուցում  ապահովել  6 ամսականից մինչև 2 տարեկանը՝ կրծքով կերակրման հետ մեկտեղ։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ