25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ամեն ընտրությունների խաբում ենք. ՀՀԿ-ական պատգամավոր

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանն այսօր բյուջեի քննարկմանը Ազգային ժողովում հարց բարձրացրեց դպրոցների վերանորոգման վերաբերյալ՝ նշելով, որ շուրջ 400 դպրոցի վերանորոգման խնդիր կա:

Ըստ պատգամավորի՝ վերանորոգման համար, ըստ Կառավարության կպահանջվի շուրջ մեկ միլիարդ դոլլար: Բաղդասարյանը ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանին առաջարկեց ծրագիր մշակել և հստակ ասել, թե որ դպրոցը երբ է վերանորոգվելու:

՛՛Ամեն բյուջեի քննարկման ժամանակ ԱԺ պատգամավորներ ու Կառավարություն հարաբերությունները լարվում են այդ առաջարկների համար: Մենք պետք է ընկնենք Կառավարության հետևից, ման գանք, որ ասենք՝ խնդրում ենք այդ տարածքում այս մի դպրոցը մտցրեք ծրագիր՛՛,-նշեց լոռեցի պատգամավորը եւ հարցրեց.

՛՛Ի՞նչու պետք  է անընդհատ խնդրենք, մենք էլ, Դուք էլ գիտենք, որ հնարավորությունները սուղ են, սակայն այսօր շուրջ 30-40 դպրոցում անթույլատրելի է դաս անել: Իսկ երբ նման ծրագիր լինի, արդեն պատգամավորը վերահսկողություն կծավալի, ոչ թե կխնդրենք, ու մարդիկ էլ կիմանան, որ 2020-ին վերանորոգվելու է իրենց դպրոցը, ոչ թե ամեն ընտրությունների խաբում ենք, թե ձեր դպրոցի հարցը մենք պետք է լուծենք, դուք մեզ ձայն տվեք … ՛՛:

Քաղաքաշինության նախարարը հստակեցրեց, թե  իրականում այդպիսի ռազմավարական ծրագիր կա, այն նախատեսված է 15-20 տարվա համար: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ