Խոշոր հրդեհ Երևանում՝ նախկին Ժամացույցի գործարանում
Հուլիսի 21-ին, ժամը 22:56-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սոսեի փողոցի թիվ 13 հասցեում գտնվող նախկին ժամացույցի գործարանում:
Հրդեհի բարդության «Բիս-1» կանչով դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սոսեի փողոցի թիվ 13 հասցեում գտնվող կահույքի արտադրամասում:
Կանչը բարձրացվել է հրդեհի բարդության «Երկրորդ» կանչ:
Դեպքի վայր են մեկնել ևս երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:25-ին, մարվել՝ 23:53-ին: Արտադրամասի 45 քմ տարածքում այրվել են կահույքագործական պարագաներ, 30 քմ տարածքում՝ ջերմահարվել փայտանյութեր: