24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Emily & Mommy»-ն, հայ հայտնինները կիսվում են գաղտնիքներով` ինչպես խնամել երեխաներին (ֆոտո, տեսանյութ)

Մերի Սարիկյանն իր առաջնեկի` Էմիլիի հետ Գերմանիայի Մանհայմ քաղաքի «Ծնողների դպրոց»-ում ստացել է «Մայրիկի լավագույն օրակարգը» մրցանակը։ Էմիլիի գործունեությունը հայտնի է դարձել նաև Հայաստանում: Այժմ նա հնարավորություն է ստացել մի խումբ մասնագետների հետ համատեղ Գերմանիայում և Երևանում իրականացնելու ծրագիր՝ նախատեսված մայրերի և երեխաների համար: Եվ այսօր Մերին իր դստեր հետ սեմինար էր անցկացնում հայ մայրիկների ու ապագա մայրիկների համար: Սեմինարը բարեգործարական էր, և ամբողջ հասույթը տրամադրվելու է Տավուշի սահմանամերձ համայնքի երեխաներին:

Henaran.am-ի հետ զրույցում Մերին պատմեց, որ ծնողների դպրոց սկսել է հայտնի «Emily & Mommy» անունով մայրիկն ու դուստրը հաղթել են «Մայրիկի լավագույն օրակարգը» անվանակարգում:  

Նա առաջարկ է ստացել «Focus On Children Now» հասարակական կազմակերպության կողմից համատեղ կազմակերպելու միջոցառում նաև Հայաստանում։ Ծրագրի նպատակն է օգնել մայրիկներին արդյունավետ կազմակերպել իրենց և երեխայի օրը, հաղթահարել երեխայի ծնունդից հետո նոր կյանքի ադապտացման փուլերը, բացահայտել կին/մայր/արտաքին աշխարհ կապերի միջև հավասարակշռության գաղտնիքը. «Ես ոչ բժիշկ եմ, ոչ խորհրդատու մասնագետ, ես մայրիկ եմ, ով ունի հաջողված փորձ, որը հավանության է արժանացել մի շարք երկրների մայրիկների կողմից»,-ասում է նա:

«Այնքանով է հետաքրքիր իմ փորձը, որ այն գերմանական և հայկական փորձերի խառնուրդ է: Այն, ինչ ներկայացնում եմ ես, գրքերում հնարավոր չէ գտնել: Ես նախ փորձում եմ, հետո ներկայացնում իմ հետևորդներին»,-նկատեց նա:a379fe806d557b5ab6d282a5d52a0762

Մերիից հետաքրքրվեցինք, թե որն է երջանիկ ընտանիքի գաղտնիքը: «Սերն է»,-նշեց նա ու բացատրեց, թե ինչու է եկել այս եզրահանգման:

Սեմինարի ժամանակ Մերին կիսվեց իր փորձով, սլայդ շոուի միջոցով ներկայացրեց, թե ինչպես կարելի է լինել հաջողակ մայր, հաջողակ կին ու ունենալ երջանիկ երեխա, ինչպես գտնել իրենք իրենց մայրիկների ակումբում: Մերին ասում է, որ ցանկացած երկրորդ նոր ծննդաբերած կինն ունենում է դեպրեսիա, ինչը շատ կարևոր է: Նրա խոսքով, կարևոր է նաև այն, որ մայրիկը ժամանակ գտնի իր համար ևս:

Ի դեպ, սեմինարին ներկա էին4701867430aa0a9bee57df09c94f2763 նաև հայ հայտնի մայրիկներից Իրինա Թովմասյանը, Անուշիկ և Արևիկ Ալավերդյանները, երգչուհի Նելլին, «Armenian Brands» նախագծի ղեկավար Մարիաննա Քաբաբյանը, ովքեր ևս կիսվեցին իրենց փորձով:IMG_1757 20206274_1368484213200058_1630588985_n 20217086_1368484706533342_302165535_n 20217339_1368483326533480_1316087640_n 20227313_1368483283200151_1637308409_n 20269792_1368484693200010_1824401602_n 20271826_1368484676533345_167271524_n 20271879_1368484089866737_376193957_n 20271984_1368483266533486_1402415390_n 20289698_1368484219866724_289520052_n 20289721_1368484053200074_797547089_n

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ