06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Սահմանային լարվածությունն օր օրի ավելանում է

Տավուշի մարզ, Բաղանիս  համայնքի ղեկավար  Նարեկ Սարգսյանն  ասում է՝  Բաղանիսցիներն արդեն սովորել են կրակոցներրի ձայներին: 

«Գոնե ամեն հինգ կամ տասը օրը մեկ կրակոցներ են հնչում: 2014-ից մինչ օրս սահմանային լարվածությունն է՛լ ավելի է մեծացել: Բայց մեր համայնքում գյուղացիների մոտ բացարձակ լարվածություն չկա: Սահմանային համայնքում ապրող մարդիկ կոփված են լինում. նրանց չեն  վախեցնում թշնամու կողմից հնչող կրակոցների ձայները. կարող եք մեր  համայնք գալ, ձեր աչքով տեսնել: Դե, բնականաբար, մարդիկ դրանից նյարդայնանում են, որոշակիորեն անհանգստանում, բայց երբեք չեն վախենում: Այս պահին խոտհունձի ամենաթեժ պահն է: Գյուղացիները խոտքաղով են զվաղված», – Henaran.am-ի հետ զրույցում նշեց Բաղանիսի համայնքապետը:

Վերջինս շեշտեց՝ համայնքի բնակիչներն աստիճանաբար պատրաստվում են Վարդավառը տոնելուն:

«Մեր համայնքում այդ տոնը նշում ենք Նոր Տարուն հավասար: Բոլորս միասին, ուշախ սրտով նշելու ենք այդ գեղեցիկ տոնը. Ձեզ էլ ենք հրավիրում», – նշեց Բաղանիսի համայնքապետը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ