01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Հոգեբանին սպանած 34-ամյա տղամարդու նկատմամբ հայտարարվել է հետախուզում

«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գիտական ղեկավար, պրոֆեսոր Ռուբեն Պողոսյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով հետախուզում է հայտարարվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձի նկատմամբ:

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։

Քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ պրոֆեսորին իր աշխատասենյակում ծանր մարմնական վնասվածք է պատճառել հոգեբանական կենտրոնի այցելու, 1983թ. ծնված Հ. Համբարձումյանը:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ քննիչը հուլիսի 20-ին որոշում է կայացրել նրան որպես մեղադրյալ ներգրավել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 14-րդ կետերով և որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրել դատարան, ինչը բավարարվել է: Հ. Համբարձումյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ հետախուզվողին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Լուսանկարը`Գագիկ Շամշյանի

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ