21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Վրաստանի ԿԸՀ-ը հրաժարվել է ռուս պատգամավորների գրանցել որպես դիտորդ ընտրությունների ժամանակ

Հոկտեմբերի 1-ին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններն արտերկրում եւս անցկացնելու համար կբացվեն 45 տեղամասեր, այդ թվում` 3 տեղամաս Թուրքիայում, 2-ը` ԱՄՆ-ում, 2-ը` Իսպանիայում, 3-ը` Ուկրաինայում: Արտերկրում ընտրությունների մասնակցության իրավունք կունենա 42 հազար 613 քաղաքացի, հաղորդում է “Грузия-Online’-ը:

Վրաստանի ԿԸՀ-ը հրաժարվել է ռուս պատգամավորների գրանցել որպես դիտորդ ընտրությունների ժամանակ: Իրենց որոշումը չինովնիկները բացատրել են նրանով, որ 2 երկրների միջեւ մինչ օրս հաստատված չեն դիվանագիտական հարաբերություններ:

Խորհրդարանական ընտրությունները Վրաստանում կկայանան հոկտեմբերի 1-ին: Հիմնական պայքարն ընթանում է  կառավարող “Միասնական ազգային շարժում” կուսակցության եւ ընդդիմադիր “Վրացական երազանք” կոալիցիայի միջեւ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ