21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Չէ ախպեր ջան, ինձ դզում ա էս դիզայնը. մենք հո հավ չենք. Ֆիրդուսում լարված է

«Մենք խնդրել ենք, որ այս հարցը հետաձգեք մինչև ամանոր, բայց քաղաքապետարանը մեզ ոչ մի ձևով չի լսում»,-Ֆիրդուսի առևտրականներն ու բնակիչներն այս խոսքերով դիմեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին, ովքեր, ինչպես արդեն հայտնել ենք, փորձում են վաղ առավոտից ապամոնտաժել Ֆիդուսի շուկան: Քաղաքապետարանի աշխատակիցը նշեց, որ առևտրականներին դեռ ամիսներ առաջ տեղեկացվել էր, որ շուկան ապամանտաժվելու է: 

Ի դեպ, հարակից տարածքում ապրող բնակիչներն էլ են միացել վաճառողներին: Դիմելով քաղաքապետարանի աշխատակցին` քաղաքացիներից մեկն ասաց. «Չենք թողնում, որ քանդեք: բարև ձեզ: Չէ ախպեր ջան, ինձ դզում ա էս դիզայնը, ես էստեղ ցերեկը կոֆե եմ խմում: Իմ տունն ա, էս պալատկեն էլ ինձ հարմար ա, որ մնա, իմ տան վրա հով է լինում»:

Բնակիչները նաև դժգոհեցին, որ առավոտից աղմուկ է տարածքում, իրենք չեն կարողանում քնել:

Իսկ երբ աշխատակիցներն սկսեցին պոկել վրանները, քաղաքացիները կրկին թույլ չտվեցին: Ապա նրանք դժգոհեցին, որ սա «Գլենդել հիլզի» հերթական ծրագիրն է: «Հո հավ չենք, հասկանում ենք ամեն ինչը»,-ասացին նրանք:20250939_1338188366296767_2100894296_o 20251277_1338188412963429_1284964916_o 20197003_1338188519630085_1259305433_n 20251275_1338188482963422_1460985319_o

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ