28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ներդրողների ակումբի արդյունքները կերևան աշնանը. փոխնախարար (տեսանյութ)

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանի խոսքով` բոլոր գործարարները, ովքեր նոր ներդրումներ կանեն, լինելու են Կառավարության ուշադրության կենտրոնում: Այս մասին նա նշեց այսօր «Հենարան» ակումբում ասուլիսի ժամանակ` ներկայացնելով Կառավարության ծրագրում ոլորտային ծրագրերը: Նա նշեց, որ նախարարությունը թիրախավորել է քայլեր, որոնց միջոցով պիտի ամրապնդվի ներդրողների մոտ պետության նկատմամբ վստահության մթնոլորտը:

Որպես նորամուծություն նա նշեց այն, որ 2018 թվականի հունվարի մեկից ինքնահայտարարագրման ինստիտուտին ենք անցում կատարելու ԵՄ-ի հետ, ինչը հնարավորություն կտա  առանց ծագման սերտիֆիկատ ներկայացնելու մինչև 6000 եվրո արտահանում իրականացնել մեկ անգամ ինքնահայտարարագրումից հետո:

Հովհաննես Ազիզյանն ասաց, որ կարևոր է նաև էլեկտրոնային շրջանառության անցումը`  դա միացնելով միասնական մաքսային համակարգին: «Փաստաթղթաշրջանառությունը դարձնելու ենք նվազագույն, որը հնարավորություն կտա ժամանակ խնայել»,-նշեց փոխնախարարը: Նա կարևորեց նաև աջակցությունը թեթև արդյունաբերությանը, կոշիկի, կաշվի արտադրությանը, ինչպես նաև մարզային ծրագրերը, որպեսզի աշխատատեղեր ստեղծվեն: Այս տարվա ընթացքում, փոխնախարարի ներկայացմամբ, 66 ծրագրերով իրականացվել է 227 միլիոն դրամի ներդրում, 2700 աշխատատեղ է ստեղծվել հիմնականում գյուղատնտեսության, հանքարդունաբերության, ՏՏ-ի, տեքստիլ արդյունաբերության ոլորտում:

Ինչ վերաբերում է ներդրողների ակումբին, ապա Հովհաննես Ազիայանն ընդգծեց, որ աշնանն արդեն կտեսնենք հայարարված ծրագրերը, որոնք ուղղված են լինելու վերականգնվող էներգետիկայի ոլորտին, վերամշակվող արդյունաբերության մեջ նրանց ներգրավվածությանը: Նա չբացառեց, որ նոր ՀԷԿ-եր կկառուցեն կամ հների հաշվին կվերականգնվեն, ինչը էներգետիկայի լավագույն աղբյուրներից մեկն է:

«Բնապահպանական հետևանքները հաշվի են առնվել»,-հավաստիացրեց նա:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ