21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Սասնա ծռեր»-ից Սմբատ Բարսեղյանը տուժող է ճանաչվել

 

Երևանի Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռեր» խմբի անդամների եւ ՀՀ ոստիկանության աշխատակիցների միջև  տեղի ունեցած միջադեպի փաստով ՀՔԾ-ում  հարուցված քրեական գործով Սմբատ Բարսեղյանը տուժող է ճանաչվել:

Այս մասին  Henaran.am-ը տեղեկացավ նրա շահերի պաշտպան Հայկ Ալումյանից:

Նույն գործով տուժող են ճանաչվել նաև Արայիկ Խանդոյանը՝ (Միայնակ գայլ), Գագիկ Եղիազարյանը և Մխիթար Ավետիսյանը:

Հիշեցնենք, որ Երեւանի Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի խցում «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արայիկ Խանդոյանը, Արեգ Կյուրեղյանը, Սմբատ Բարսեղյանը և  Մխիթար Ավետիսյանը ծեծի էին ենթարկվել: Պաշտպաններն ահազանգել էին, որ իրենց պաշտպանյալները մարմնական վնասվածքներ են ստացել:

Ավելի ուշ ՀՔԾ-ում քրեական գործ հարուցվեց, ըստ մամուլի տեղեկությունների, դատարանում ամբաստանյալներին ծեծի ենթարկելու օպերացիան ղեկավարել է փոխգնդապետ Արմեն Ղազարյանը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ