11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Մենք ենք մեղավորը, որ մեզ լեզվի մասին առաջարկներ են անում

Մենք ենք մեղավորը, որ մեզ լեզվի մասին առաջարկներ են անում։ Եվ որևէ կապ չունի՝ դա արվում է ԱՄՆ-ից, ԵՄ-ի որևէ երկրից, թե Ռուսաստանից: Մինչև չսովորենք, որ մեր լեզվի պաշպանությունը միայն մեր խնդիրն է, անտակտ ու անպարկեշտ առաջարկներ հա էլ կլսենք: Իսկ առաջին քայլը պետք է լինի, որ մեր պետական բյուջեում պետք է առանձին հոդված սահմանենք, որից ՀՀ-ն ստանձնում է պարտավորություն՝ ցանկացած միջազգային միջոցառում, որը տեղի է ունենում ՀՀ-ում, ապահովված լինի թարգմանությամբ և բոլոր ՀՀ քաղաքացիները խոսեն հայերեն: Նաև ՀՀ բոլոր բարձր պաշտոնյաներն առնվազն երկկողմանի պաշտոնական հանդիպումների ժամանակ խոսեն հայերեն: Հասկանալի է, որ այս ամենն ունի իր ֆինանսական կողմը, բայց եթե պատրաստ չենք ինքներս այդ ծախսն ապահովել, ապա պետք է հասկանանք, որ հենց ինքներս էլ նպաստելու ենք այլոց կողմից իրենց շահերն առաջ տանելուն: Սխալվելը ամոթալի չի, սխալները չուղղելն է ամոթ, իսկ դա մեզանից բացի ոչ ոք մեր տեղը չի անելու:

Թևան Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ