26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀՀ-ում հայերենն է միակ պետական լեզուն, եւ դա սահմանադրական նորմ է․ Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 17-ին հանդիպել է ՀՀ սփյուռքի նախարարության կողմից Երեւանի պետական համալսարանի հետ համատեղ իրականացվող «Սփյուռք» ամառային դպրոց» ծրագրին մասնակցող ուսուցիչների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

ՀՀ սփյուռքի նախարարը ներկայացրել է ամառային դպրոցի նպատակը եւ անցկացվող դասընթացների ուղղությունները:

Էդուարդ Շարմազանովի առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են նախորդ տարի այս օրերին «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամների կողմից ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման հետեւանքով զոհված ոստիկանների հիշատակը:

Այնուհետեւ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ողջույնի խոսքում բարձր է գնահատել Սփյուռքի հայ համայնքներում ուսուցիչների՝ հայապահպանությանը միտված ազգանվեր գործունեությունը:

Անդրադառնալով այսօր ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի եւ ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հանդիպման ժամանակ ռուսերենին՝ Հայաստանում պետական լեզվի կարգավիճակ տալու առաջարկին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունում պետական միակ լեզուն հայերենն է, ինչը սահմանադրական նորմ է:

Հարցուպատասխանի ձեւաչափում մանկավարժները բարձրացրել են բազմաթիվ հարցեր, որոնք առնչվել են ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, արտագաղթը կանխելուն, աշխատատեղերի ստեղծմանն ու հայրենադարձության խթանմանն ուղղված ռազմավարական ծրագրերին, քաղաքական գործընթացներին Սփյուռքի մասնակցությանը եւ այլն: Էդուարդ Շարմազանովը բոլոր հարցերի վերաբերյալ տվել է սպառիչ պատասխաններ:

Էդուարդ Շարմազանովը համոզմունք է հայտնել, որ հայության խնդիրը Սփյուռքում հայապահպանությունն է, իսկ Հայաստանում՝ Արցախի հարցի հայանպաստ լուծումը: ՀՀ ԱԺ փոխնախագահը հորդորել է սփյուռքահայ մանկավարժներին իրենց ամենօրյա գործունեությամբ աշխարհին ճանաչելի դարձնել Արցախը:

Խոսելով ԼՂ հիմնախնդրի կարգավորման մասին՝ Էդուարդ Շարմազանովն ընդգծել է. «Հայաստանը խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից է, բայց ոչ երբեք միակողմանի զիջումների ճանապարհով: Արցախի հաղթանակը հայ ժողովրդի հավաքական հաղթանակն է»:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը հորդորել է միասնական լինել՝ փաստելով, որ հայ ժողովրդի հաջողության գրավականը միասնությունն է:

Հանդիպման ընթացքում պարոն Շարմազանովը համառոտ ներկայացրել է նաեւ ՀՀ Ազգային ժողովի գործառույթները, խորհրդարանում քաղաքական ուժերի դասավորվածությունը, սահմանադրական բարեփոխումներից հետո խորհրդարանական կառավարման համակարգին անցումը: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ