24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուծումները մեկ-երկու տարվա համար չեն. փոխնախարարը` Սևանից ջուր բաց թողնելուց (տեսանյութ)

«Երբ հանքարդյունաբերողները գործունեության թույլտվություն են ստանում, հաջորդում են մոնիտորինգային որոշ ցուցանիշներ: Հանքարդյունաբերողները պարտավոր են ոչ միայն մոնիթորինգ իրականացնել, այլև համապատասխան տեղեկատվությամբ կիսվել հասարակության, ՏԻՄ-ների և Կառավարության հետ»,-այսօր «Հենարան» ակումբում ասուլիսին ասաց ՀՀ բնապահպանության փոխնախարար Էրիկ Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է վերջերս քննարկված ու Ազգային ժողովի կողմից ընդունված Սևանա լճից լրացուցիչ ջուր բաց թողնելուն, ապա նախարարի առաջին տեղկալն ընդգծեց, որ էկոհավասարակշռության տեսանկյունից ջրի մակարդակի տատանումները դրական չեն,  առավել ճիշտ է համարում ջրային ռեսուրսների կառավարման ընդհանրական դիտարկումը:

«Էկոլոգիական տեսանկյունից ջրի առավել բացթողումները միշտ ազդեցություններ են ունենում: Ամեն դեպքում, մենք հակված ենք նվազագույն ջրառ կատարելուն: Ջրային ռեսուրսները պետք է համապարփակ և ճիշտ կառավարվեն: Լուծումները մեկ-երկու տարվա համար չեն, առավել երկարժամկետ լուծումներ են անհրաժեշտ»:

Առավել մանրամասն` տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ