«Սևանա լիճը համաշխարհային տուրիզմի կենտրոն դառնալու պոտենցիալ ունի» /տեսանյութ/
«Սևանա լճի հետ կապված՝ բազմաթիվ խնդիրներ կան: Լիճը այժմ պետք է մոտ լինի այսպես ասած՝ իր բնական պայմաններում. ջուրը պետք է մաքուր լինի: Պետք է ամեն ինչ անենք, որ այն ճահիճ չհարձնենք: Մեր այս նախաձեռնությունը միտված է նրան, որ լճի վիճակը բարելավվենք, որ այն ներգրավի «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի կազմում ընդրկենք, քանի որ հետո նաև խնդիրների առկայության պարագայում մեզ կօգնի նաև միջազգային կանրությունը», – այսօր լագրողների հետ հանդիպմաը նշեց բնապահպան Կարինե Դանիելյանը:
Հիշեցնենք՝ մտավորականների մի խումբ պատրաստվում է դիմել արտգործնախարարին, բնապահպանության ու սփյուռքի նախարարներին՝ վերջիններիս խնդրելով, որ ջանքեր գործադրեն, որպեսզի Սևանը ներգրավի «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի բնապահպանական օբյեկտների համապատասխան ցանկի մեջ: Բնապահպան Կարինե դանիելյանը ներգրավված է վերոնշյալ խմբի կազմում:
Կարինե Դանիելյանը շեշտեց՝ Սևանա լիճը համաշխարհային տուրիզմի կենտրոն դառնալու պոտենցիալ ունի ու շատ լավ կլինի, որ այն ընդգրկվի «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի կազմում:
Մանրամասները՝ տեսանյութում: