29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հովիկ Աբրահամյանի վերադարձը

 Մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ 2018-ից հետո վարչապետի պաշտոնում կնշանակվի Սերժ Սարգսյանը: 2018-ի ապրիլից Հայաս­տանի կառավարությունն ունենալու է երեք փոխվարչապետ: Ըստ շրջանատվող լուրերի՝  մի փոխվարչապետը կլինի վարչա­պետ Կարեն Կարապետյանը, որը համակարգելու է տնտեսական բլոկը, մյուսը՝ ֆինանսների նախկին նախա­րար Գագիկ Խաչատրյանը, իսկ երրորդը՝ Հովիկ Աբրահամյանը:  Քաղաքական կուլիսներում  ասում են՝ նախկին վարչապետ Աբրահամյանի ու  նախագահ Սարգսյանի հարաբերությունները լավացել են:

Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց.   «ՌԴ-ում  առաջիկայում նախագահական ընտորւթյուններ են լինելու: Մեր բոլոր   քաղաքական կանխատեսումները  կարող են առոչինչ  դառնալ, եթե պաշտոնական Մոսկվայի փոփոխությունները դրանց չհամապատասխանեն:
Մենք պաշտոնական Մոսկվայից կանխվածություն  ունենք, ուստի   հիմա ոչինչ պետք չէ   կանխատեսել:  Այդ անունները որ ասացիք, նրանք  սիրում են իշխանությունը, ավելին՝ սիրահարված են իշխանությանը»:

Ազատ Արշակյանը շեշտեց՝  եթե ՌԴ-ում լինեն ժողովրդավարական ընտրություններ լինել,  ապա մեր երկրում  պետք է  դատավարություններ սկսվեն, քանի որ ոմանք մսխել են մեր պետական գանձարանի գումարները, բայց այդ մարդիկ միամիտ չեն. աչքի տակ մի քանի տարբերակ ունեն, այդ թվում՝  եթե պայմանները անբարենպաստ լինեն, Հայաստանից փախչելու ծրագիրն էլ ունեն:

«Եթե հալածանքներ սկսվեն կոռուպցիայի, սպանությունների համար, նրանք իրանց համար բունկերներ են պատրաստել, թաքնվելու են այդ բունկերներում:  Գարնանը՝ ՌԴ ընտրություններից հետո,  ավելի հստակ կհասկանանք՝ ինչ է լինելու :  Երբեմն ասում են՝    «Умом Россию не понять…». մենք չգիտենք՝ ՌԴ-ն ինչ կուրս կվերցնի, ու ՀՀ-ում ովքեր կլինեն ՌԴ-ի ֆավորիտները: Մենք՝ քաղաքացիներս , ասես խաչբառ ենք լուծում, բայց իշխանությունը զավթած անձինք նորից ու նորից ուզում են մնալ իշխանությունում», – նշեց Ազատ Արշակյանը: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ