20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Թույլ կտա՞ն Անդրիաս Ղուկասյանին մասնակցել հոր հուղարկավորությանը

Մահացել է  Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող, անազատության մեջ գտնվող Անդրիաս Ղուկասյանի հայրը՝ Մարատ Ղուկասյանը։ Նշենք, որ Մարատ Ղուկասյանը վերջին տարիներին վատառողջ էր: Անազատության մեջ գտվող որդուն նա այդպես էլ չի կարողացել  տեսնել:

Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Անդրիաս Ղուկասյանի շահերի պաշտպան Կարեն Մեժլումյանն նշեց, որ դիմել է Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի Անդրիաս Ղուկասյանին թույլ տան մասնակցել հոր հոգեհանգստյան արարողությանն ու հուղարկավորությանը:

Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը մեկ տարուց ավելի է՝ անազատության մեջ է: Ըստ մեղադրանքի՝ Անդրիաս Ղուկասյանը  2016թ. հուլիսի 29-ին Երեւան քաղաքում կազմակերպել է զանգվածային անկարգություններ, ինչպես նաեւ փորձել է միանալ 2016թ. հուլիսի 17-ին Երեւան քաղաքի Մ.Խորենացի փողոցի 158 հասցեում տեղակայված՝ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները եւ տրանսպորտային միջոցները զավթած , ոստիկաններ եւ բուժաշխատակիցներ պատանդ վերցրած կազմակերպված, զինված խմբին, զինվել, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրել, պահել եւ խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին, սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ