Պուտինի գրասենյակից հայտնում են՝ հոկտեմբերի 24-ին հնարավոր է Մինսկ հրավիրվի Սերժ Սարգսյանը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ հոկտեմբերի 24-ին Մինսկում կկայանա Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի համատեղ կառույցի գերագույն մարմնի՝ Եվրասիական գերագույն տնտեսական խորհրդի նիստը, որի ժամանակ կքննարկվի Հայաստանի անդամակցության հարցը, տեղեկացնում է izvestia.ru-ն:
Եվրասիական տնտեսական միության ձեւավորումն ակնկալվում է մինչեւ 2015-ի հունվար, եւ ըստ Ուշակովի՝ եռյակի ձեւաչափով նիստին կարևորագույն թեմաներից մեկը կդառնա Հայաստանի անդամակցության հարցի քննարկումը:
Նշվում է, թե չի բացառվում, որ նիստին հրավիրվի նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ով Եվրասիական տնտեսական միության հետագա ձեւավորման մասին ցանկություն էր հայտնել դեռ սեպտեմբերին:
“Մենք հույս ունենք, որ Մինսկում նիստն արդյունավետ կլինի եւ ինտեգրացիոն գործընթացն ավելի կխթանի: Նիստի ամենակարեւոր թեմաներից մեկը Հայաստանի անդամակցության հարցը կլինի Մաքսային միությանը”,- ասել է Ուշակովը: