29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Պամպերսով ման եկող, ղզիկ, վիրտուալ հայհոյիչ «աքլորները»»

«Էլի չնեղանալու շարքից…Կամ եթե ուզում եք նեղացեք… Մի զարմանալի օրինաչափություն եմ նկատել, որ ՖԲ-ում դժգոհների, անիծողների, հայհոյողների, կտրուկ քայլերի, հանցագործների, օրինախախտների վրա «փեշ» փռողների, հերոսացնողների, կուռք դարձնողների մեծ մասը կանայք են: Եվ կարծես հիմա եմ հասկանում մեր հասարակության դժգոհների, մուննաթների ատելության և ծայրահեղականության պատճառները…

Մի մոռացեք, որ տղամարդիկ՝ չհաշված բացառությունները, հիմնականում դրսում են՝ աշխատանքի կամ ռուսաստաններում և կանայք են դաստիարակում երեխաներին: Այս նույն դժգոհ ու կատաղած, ագրեսիվ կանայք նաև զարմանալիորեն հաճույքով և գրգռմունքի պահերով, ապրումներով են կարդում որոշ ֆեյսբուքյան վիրտուալ «աքլորների» լկտի հայհոյանքները և հիացական մեկնաբանում նրանց այդ «տղամարդկային» քայլը:

Սա իմ կարծիքով հղի է հասարակության հետագա դեգրադացիայով, ձևախեղմամբ…
Սրա՝ այս ամենի, այս կատաղած էգերի դաստիարակության արդյունքները մենք հետո ենք զգալու…Կամ գուցե արդեն զգում ենք…
Այդ իրական կյանքում վախկոտ, պամպերսով ման եկող, ղզիկ, վիրտուալ հայհոյիչ «աքլորները» նույնպես այդ դաստիարակության արդյունքն են և իհարկե օրինաչափ հետևանքը…»:

Ռոբերտ Մելքոնյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ