26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Նախազգուշացրել էին, որ թուրքերեն Հայաստանում չխոսեի, խնդիր կունենայի»

Ստամբուլից Երևան ժամանած թուրք ընդդիմադիր գրող, հրապարակախոս, լրագրող Զեյնել Աբիդին Քըզըլյափրաքն, արդեն 5 օր է, որ այստեղ է: «Շշեմեցուցիչ քաղաք է Երևանը, ես այսքան գեղեցիկ քաղաք չէի պատկերացնում, այս օրերին միշտ հանդիպել եմ իմ գործըկերներին լրագրողական շրջանակում, նաև այլ մարդկանց, և նրանք բոլորը շատ ջերմ են»,-այսօր լրագրողների հետ իր տպավորություններով կիսվեց նա:

Թուրք լրագրողը պատմեց` իրեն Հայաստան գալուց նախազգուշացրել էին, որ թուրքերեն խոսելիս խնդիր է ունենալու. «Բայց ոչինչ չեղավ ինձ հետ, ջերմություն զգացի միայն և մարդկանց շատ սիրեցի»:

Ինչ վերաբերում է Հայոց Ցեղասպանությանն ու Թուրքիայի կողմից դեռ 100 տարի անց դրա մերժելուն, ապա թուրք հրապարակախոսն ընդգծեց. «Ես Հայոց ցեղասպանություն ապրած ժողովրդի մեջ եմ գտնվում, ուզում եմ ինքնահարգանքով ապրել, իսկ դրժելով պատմական իրաղությունը` չասել, իրերը չկոչել իրենց անուններով մարդն արժանապատվությունից զուրկ պիտի լինի էլի, որ նման քայլի դիմի»:

Միաժամանակ, նա ասաց, որ Թուրքիայում հասարակությունը փոխվում է և դեպի դրականը, դեպի լավն է փոխվում: «Կարծում եմ, որ այս փոփոխությունները լավ բանի պիտի բերեն, նոր սերունդը շատ է տարբերվում նախկինից, որովհետև իրենք աշխարհ են տեսնում, համացանցն է օգնում, նաև ճամփորդում են»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ