02 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Պաշտպանության նախարարը կարևորել է

«Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի հանրային քննարկումների շրջանակում հուլիսի 11-ին պաշտպանության նախարարն ընդունել է փոքր և միջին բիզնեսի խթանմամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների, վենչուրային հիմնադրամների և գործարար շրջանակների ներկայացուցիչների։

Վիգեն Սարգսյանը քննարկման մասնակիցներին ներկայացրել է առաջարկվող ծրագրերի բովանդակությունը և դրանց ընձեռած հնարավորությունները։

Պաշտպանության նախարարը կարևորել է հանդիպումը, նշելով, որ ակնկալում է գործուն առաջարկներ՝ ծրագրերի շրջանակում նախատեսվող բիզնես բաղադրիչի արդյունավետ իրացման համար։

Հանդիպման մասնակիցները ողջունել են առաջարկվող ծրագրերը և սեփական պատկերացումները ներկայացրել՝ առաջադրված խնդիրների լուծման վերաբերյալ։

Պաշտպանության նախարարը պատասխանել է ներկաների հարցերին, վստահեցնելով, որ նախագծերի վերջնական տարբերակը կազմելիս հաշվի կառնվեն նաև նրանց առաջարկները։ Վիգեն Սարգսյանը քննարկման մասնակիցներին տեղեկացրել է, որ ծրագրերի հանրային լսումները առաջիկա օրերին կավարտվեն,  ինչից հետո կներկայացվեն կառավարություն, այնուհետև խորհրդարան։

074A6276 копия 074A6281 копия 074A6289 копия

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ