21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Նոր կոռուպցիոն սկանդալ է ի հայտ եկել. Հրապարակ

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր, կաշառքի մեջ մեղադրվող Իշխան Բարսեղյանի գործունեության հետ կապված նոր մանրամասներ են ի հայտ եկել։ Մեր տեղեկություններով՝ վերջերս մի քաղաքացի դիմել է վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին՝ ներկայացնելով մի պարտավորագիր, որը գրել է Իշխան Բարսեղյանը։ Քաղաքացին նշել է, որ իր օգտին Բարսեղյանը վճիռ էր կայացրել գումարի դիմաց, հակառակ կողմը դիմել էր վերաքննիչ, եւ վճիռը բեկանվել էր։ Եվ երբ գումար տվողները գնացել էին դատավորի մոտ, վերջինս պարտավորագիր էր գրել, թե խոստանում է կարգավորել այդ հարցերը վճռաբեկում, այլապես կվերադարձնի գումարը։ Եվ, ահա, այս գրությունն ու կից փաստաթղթերը ներկայացրել են Մկրտումյանին, ով դիմել է էթիկայի հանձնաժողովին։ Դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի եւ արարողակարգի վարչության պետ Արման Խաչատրյանը հաստատեց մեր տեղեկությունը․

«Ունենք նման դիմումատու, նյութերն ուղղվել են դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական եւ էթիկայի հանձնաժողով»։ Հիշեցնենք, որ այս դեպքերից շատ առաջ Մկրտումյանն ուզում էր ազատել Իշխան Բարսեղյանին՝ նրան առաջարկել էին դիմում գրել, կամովին հեռանալ, հրաժարվել էր։ 

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ