01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

ԿԸՀ-ն հրապարակել է 2018-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների օրերը

 

ԿԸՀ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի համաձայն` համայնքի ղեկավարի և ավագանու անդամի հերթական ընտրություններ կարող են անցկացվել տարին մինչև չորս անգամ: 

Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի հերթական ընտրությունների քվեարկության օրերը յուրաքանչյուր տարվա համար սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ 2018 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրեր են սահմանվել 2018 թվականի մարտի 11-ը, 2018 թվականի հունիսի 10-ը և 2018 թվականի հոկտեմբերի 21-ը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ