30 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հակառակ դեպքում կլինի դուլբլիկացիա. ՄԻՊ-ը չի կիսում Կառավարության կարծիքը

 ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանից հետաքրքրվեց, թե ինչ կարծիք ունի բիզնես-օմբուդսմենի ստեղծման մասին: Արման Թաթոյանն ըստ էության դեմ է բիզնես-օմբուդսմենի ինստիտուտին, և դա Սահմանադրության մոտեցումն է: «Առավել նախընտրելի է գործող ինստիտուտը զարգացնել, քան դրա վերաբերյալ նոր ինստիտուտ ստեղծել:

Հիմա մենք ԵՄ-ի հետ ինտենսիվ քննարկումներ ենք տանում՝ ներգրավելով ոլորտի ներկայացուցիչներին, և առաջիկայում, կարծում եմ, լուծում կունենանք»,-ասաց Թաթոյանը և նշեց, որ Եվրոպական զարգացման բանկի հետ էլ ակտիվ քննարկումներ են արվում: Միքայել Մելքումյանը չհամաձայնեց բիզնես- օմբուդսմենի ինստիտուտի կարիքը չլինելուն: Նա արձանագրեց  նաև՝ փաստորեն Թաթոյանի կարծիքը տարբերվում է Կառավարության կարծիքից: Թաթոյանը պնդեց, թե չի կարող մի մարմին ստեղծել, որը կատարի մյուս մարմնի գործառույթը:

«Հակառակ դեպքում այդ անձը կարող է նաև ինձ դիմել, և կլինի դուլբլիկացիա, որն էլ խոչընդոտելու է գործին: Դեմ եմ և կառավարությանը մեծածավալ վերլուծություն եմ ներկայացրել և գործադրելու եմ իրավական բոլոր հնարավորությունները, որ լուծումները լինեն Սահմանդրության օրենքի շրջանակներում, իսկ սկզբունքն այն է, որ ՄԻ պաշտպանի աշխատանքը չպետք է դուբլիկացիա լինել»,-ասաց նա: Արձագանքեց նաև ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը. «Դուք ներկայացրիք ձեր կարծիքը, բայց կարծում եմ՝ այս դահլիճում քննարկումներ կլինեն»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ