01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Գլխավոր դատախազն ափսոսանք հայտնեց, որ չպահանջեցին պատժել «Սասնա ծռերին»

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր խորհրդարանում թվարկեց մի շարք նախկին պաշտոնատար անձանց, ում նկատմամբ քրեական գործ է հարուցված, և կալանքն էլ ընտրված է որպես խափանման միջոց: Նկատենք, որ «Ելք» խմբակցության պատգամավորներն իրենց ելույթներում անդրադարձան այս խնդրին՝ նկատելով, որ կալանքը որպես խափանման միջոց հաճախ է օգտագործվում, իսկ հիմնականում նպատակը հաշվեհարդարն է լինում կոնկրետ անձանց հանդեպ:

Ապա խոսելով մյուս դիտարկումներից, թե լրագրողների նկատմամբ բռնություն կիրառողները չեն ձերբակալվում ու պատժվում՝ Արթուր Դավթյանն արձանագրեց, որ 8 քաղաքացի դատապարտվել է լրագրողների նկատմամբ բռնություն գործադրելու համար, 4 ոստիկան է դատապարտվել նաև: «Մենք անզիջում ու վճռական պատերազմ ենք հայտարարել կոռուպցիայի դեմ: Ես ընդունելի եմ համարում պատգամավորների բարձրագոչ պահանջը ներկայացնել ու խիստ պատճել հանցագործ պաշտոնյանին, լրագրողի գործը խոչընդոտողին, բայց ափսոսանք եմ հայտնում, որ ոչ ոք ինձանից նույն հնչերանգով չպահանջեց քննարկման առարկա հաշվետու ժամանակաշրջանում մեր երկրի համար բացառիկ հանցանք կատարած, մեր երկրի անդորրը շուրջ 15 օր խաթարած կազմակերպված զինված խմբի անդամների արդարացի պատիժն ապահովել, ապահովել 3 անմեղ, հայրենիքի համար ծառայություն իրականացնող, ծառայության վայրում գտնվող ոստիկաններին սպանողներին:

Դա ևս իմ պարտքն է: Վստահեցնում եմ, որ դատախազությունը հաստատակամ ու վճռական է հանցագործության հետ պայքարի գործում, ոչ ոքի թույլ չենք տա խոչընդոտել մեր երկրի զարգացումը»,-հայտարարեց Արթուր Դավթյանը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ