22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Պաշտոնյաներն առանց ամաչելու՝ հիվանդ են հռչակում իրենց որդիներին»

Վերջին օրերին հրապարակումները` պաշտոնյաների որդիների՝ բանակում չծառայելու մասին մեծ աղմուկ բարձրացրեցին :

Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ Henaran.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը նշեց. «Շատ ցավալի ու ամոթալի է այն, որ պաշտոնյաներն առանց ամաչելու իրենց  որդիներին  հիվանդ են  հռչակում միայն այն բանի համար, որ նրանք ազգային բանակում չծառայեն:  Ժամանակին այդ պաշտոնյաների զավակները կոռուպցիոն ճանապարհներով են ազատվել բանակից: Ես չեմ հավատում, որ այն պաշտոնյաների զավակները, որոնք ազատվել են բանակից, բոլորն էլ ունեցել են առողջական խնդիրներ: Ափսոսում եմ, որ  պաշտոնյաները կոռուպցիոն ճանապարհներով գումարներ են ծախսել դրա համար: Այդ գումարները  ստացել են կոռումպացված զինկոմիսարիատների ներկայացուցիչները: Ես լսել եմ այդ պաշտոնյաների պատասխանները: Նրանցից շատերի ասածները ուղղակի ծիծաղ են առաջացնում, քանի որ  այդ պաշտոնյաներն, ախր, ունեն հարևաններ, բարեկամներ, ու նրանց որդիների՝ բանակից ազատվելու  պատմությունները շատերին  է հայտնի: Ըստ քաղաքագետի`  կարելի է ստեղծել մի օրինագիծ, ըստ որի՝  նրանք, ովքեր չեն ուզենա ծառայել բանակում, գոնե պետությանը գումար վճարեն դրա համար, ոչ թե հարստացնեն առանց այդ էլ հարստացած՝ զինկոմիսարիատների կոռումպացված  աշխատակիցներին ու  «բանակից ազատելու» գործով  զբաղվողներին: 

«Դուք պատկերացրեք՝ ինչ ահավոր է, երբ հասարակ քաղաքացին տեսնում է՝ պատշոնյաներն ու  նրանց որդիները  վայելում են մեր պետության գումարները, օգտվում են բազմաթիվ  «արտոնություններից»,   բայց չեն ուզում այս պետության մեջքն ամուր պահող ԶՈՒ-ում ծառայել:  Իրենց երեխաները ինչո՞վ են լավը հասարակ քաղաքացիների  որդիներից: Ապրիլյան պատերազմն ապացուցեց՝ սահմանում զոհվում են ու վիրավորում ստանում այն տղաները, որոնք անապահով ընտանիքներից են կամ ոչ այնքան լավ սոցիալական պայմաններում են ապրել: Դուք որևէ անգամ լսե՞լ եք, որ ինչ-որ պաշտոնյայի, օլիգարխի, հարուստ, ազդեցիկ մարդու որդի բանակում հայրենիքը պաշտպանելիս վիրավորում ստանա կամ զոհվի: Նման բան եղե՞լ է: Ո՛չ», – եզրափակեց քաղաքագետը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ