Մի քանի մտահոգիչ հանգամանք
Ազգային ժողովի արտահերթ նիստում այսօր շարունակվում է քննարկվել Գլխավոր դատախազության հաշվետվությունը: «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն իր ելույթում նշեց, որ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշումը շատ է կիրառվում, ինչը մտահոգիչ է:
Նա հիշեցրեց, որ իրենք միջնորդել էին Անդրիաս Ղուկասյանի կալանքի համար ևս, սակայն դա բայց տեղի չունեցավ: «Բայց նա ստորագրել էր, որ երկրից չի հեռանալու, դա որևէ հիմք չհանդիսացավ ձեզ համար կալանքի ձևը փխելու համար: Սա խիստ մտահոգիչ հանգամանք է»:
Բացի այդ մտահոգիչ է այն, որ նախաքննական մարմնի աշխատանքները հաճախ 1 տարուց ավել են տևում:
«Թյուր չէ կարծիքը, որ կալանքը որպես խափանման միջոց հաճախ է օգտագործվում: Հույսով եմ, որ սա կվերանայվի»: