12 Օգոստոսի, Երեքշաբթի, 2025
KFC

Դատախազությունում կոռուպցիա չկա

ԱԺ-ում Դատախազության 2016 թվականի գործունեության մասին հաշվետվության քննարկմանը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվեց իր համակարգում առկա կոռուպցիոն վիճակից: Արթուր Դավթյանը հայտարարեց, թե Դատախազությունում կոռուպցիա չկա: «Դատախազության համակարգում կոռուպցիոն երևույթների ռիսկայանությունը զրոյացված է»,-ասաց նա: Միաժամանակ նշեց, թե ոչ ոք, այդ թվում նաև ինքը չի կարող երաշխավորել, որ 337 դատախազներից որևէ մեկը որևէ մի օր կներգրավեն նման գործի մեջ:

«Բայց խոստանում եմ և խոստացել եմ նաև իմ գործընկերներին, եթե որևէ մեկի մոտ այդ հանգամանքը կբացահայտվի, օրենքի խստագույն պատասխանատվությանը նա կենթարկվի»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ