21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Իրեն էլ կհալածեն. 90 ամյա երգիծաբանի ցավը/տեսանյութ/

Երգիծաբան, ասմունքող, բանաստեղծ  Հրանտ Ղազարյանը (Հորիզոն) նշում է ծննդյան 90 ամյակը: Երգիծաբանը կատակում է՝  երկրորդ երիտասարդության շրջանն է սկսում իր համար:

Հրանտ-Հորիզոնի  ընկերը՝ երգիծաբան, ծաղրանկարիչ Գուրգեն Բալայանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց երգիծաբանի անցած ուղին և նշեց, որ երգիծաբանը լավագույնս նմանակել է Հովհաննես Շիրազին: Վերջինս լսելով այդ նմանակումները ասել է.» Էդոր ասեք, թող քիչ նմանակի ինձ, թե չէ իրեն էլ կհալածեն…»:

Երգիծաբանը նկատում է.» Այսօր շատ բան է պակասում ուրախության ասպարեզում, ասում են տասը բեռ դեղը քիչ է, եթե մի երգիծաբան են տանում քաղաք: Շատ եմ ափսոսում, որ հումորի դերը մեր առօրյաում պակասել է: Առաջ տոն օրերին երգիծաբանները ներկայացնում էին իրենց կատարումները: Արժեք ունեյին…»,-ցավ հայտնեց Հրանտ Ղազարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ