08 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Վերևի խաղերը, որ կան, մենք այստեղ խաբար չենք. Սեյրան Սարոյան (տեսանյութ)

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը համաձայն չէ տեսակետի հետ, թե երկրի նախագահ Սերժ Սարգսյանը թույլ է տալիս, որ պաշտոնյաները գողանան: Ազգային ժողովում լրագրողների հարցին, թե այդ դեպքում ինչպես են պաշտոնյաները հարստանում, նա պատասխանեց. «Բիզնես են անում, հարստանում են»:

Henaran.am-ի հարցին, թե կցանկանար Սերժ Սարգսյանին 2018 թվականին տեսնել վարչապետի պաշտոնում, գեներալը պատասխանեց. «Այ ցավդ տանեմ, ըտենց հարցեր իրենք մեզնից լավ են որոշում, միթոմ իմ կարծիքն ո՞վ հաշվի առավ»:

Դիտարկմանը, թե փաստորեն իր կարծիքը հաշվի չեն առնում, նա արձագանքեց. «Իհարկե, քո խոսքը հաշվի առնո՞ւմ են, որ իմն էլ առնե՞ն: Ղեկավարությունը գիտի: Այն վերևի խաղերը, որ կան, մենք այստեղ խաբար չենք, մենք ինչ գիտենք ՝վերև ինչ են մտածում»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ