01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Դատավորը որոշում կայացրեց. նիստը նորից ընդմիջվեց

Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հուլիսի 6-ին, «Սասնա Ծռեր» խմբի 18 անդամների գործով նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո մերժեց պաշտպանների` իրեն ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը:

Նիստերի դահլիճում չէին պաշտպաններ Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը: Արտուշ Գաբրիելյանը հեռացավ խորհրդակցական սենյակ` բացակայող փաստաբանների վերաբերյալ դատական սանկցիա կիրառելու մասին որոշում կայացնելու:

Հիշեցնենք, որ այսօր դատական նիստի մեկնարկին Մարտիրոս Հակոբյանի եւ Արայիկ Հակոբյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել դատավոր Արտուշ Գաբրիելյանին` նշելով, որ դատավորը  կոպիտ խախտում է թույլ տվել: Նրան միացել էին մյուս պաշտպանները:

Այսօրվա նիստին 18 ամբաստանյալներից մասնակցում են միայն 3-ը` դատավոր Արտուշ Գաբրիելյանը նախորդ նիստին վեց ժամով հեռացրել էր «Սասնա Ծռեր» խմբի 18 անդամներից 15-ին. նրանց նկատմամբ դատական սանկցիա էր կիրառվել ոտքի չկանգնելու համար:

Դատարանը սանկցիա չէր կիրառել միայն Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի եւ Արամ Մանուկյանի նկատմամբ` նշելով, որ նրանք առողջական խնդիրներ ունեն եւ կանգնել չեն կարող:

Հովհաննես Հարությունյանը դատարան է ներկայացել Մոնթե Մելքոնյանի նկարով վերնաշապիկով` «Իմ կենացը մի´ խմեք, այլ իմ գործը շարունակե´ք» գրությամբ:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ