19 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հայաստանի առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ անդամակցությունից հետո զգալի աճել է

«Հայաստանի Հանրապետություն. Երկու տարի ԵՏՄ-ում. առաջին արդյունքները» խորագրով կլոր սեղան-քննարկման ժամանակ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման հիմնական ուղղությունների ու մակրոտնտեսության կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան հայտարարել է, որ ԵԱՏՄ տնտեսական ընդհանուր ձեռքբերումները, շնորհիվ տնտեսական հանձնաժողովի, էականորեն մեծ են, քան կարող էին լինել ԵԱՏՄ-ի գոյություն չունենալու պարագայում։

«Հայաստանի առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ անդամակցությունից հետո զգալի աճել է։  2016 թվականին փոխադարձ առևտրաշրջանառությունը հինգ երկրների միջև շարունակ նվազել է, իսկ ահա Հայաստանի առևտրաշրջանառությունը աճել է։ 2016 թվականին Հայաստանի արտահանումները ԵԱՏՄ տարածք աճել են ավելի քան 50 տոկոսով. սա բավական դժվար տնտեսական իրավիճակի ֆոնին: Նույնն ակնկալում ենք նաև 2017-ի համար: Հայաստանից ապրանքների արտահանումը ԵԱՏՄ տարածք աճել է 25 տոկոսով»,- ասել է նա:

Բանախոսը նշել է, որ Հայաստանի դիրքերի ամրապնդումը գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ոլորտում. Մասնավորապես, խաղողի արտահանումն աճել է 5,9 անգամ, լոլիկինը՝ 10 անգամ։ Նրա խոսքով՝ Հայաստանն այս տարեսկզբի դրությամբ արդյունաբերական արտադրանքի տեմպերով առաջատարն է եղել՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցելով 13 տոկոս աճ:

«Սրանք շատ բարձր ցուցանիշներ են, որոնք հնարավոր են դարձել միայն Հայաստանի՝ ԵԱՏՄ մուտք գործելու և դեպի մեծ շուկա հասանելիություն ստանալու շնորհիվ»,- ասել է նա՝ նշելով, որ  հաջողություններին զուգահե կան նաեւ թերություններ, որոնք պետք է վեր հանվեն եւ ուղղվեն:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ