22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Ադրբեջանում վախերն ավելանում են այդ երկրի իշխանությունների անուղեղության պատճառով» /տեսանյութ/

«Ընդհանուր առմամբ՝ կարող եմ ասել՝ վերջին տարիներին, երբ Ադրբեջանը սահմանում սադրանքների էր դիմում ու քաղաքացիական բնակչության վրա կրակ էր բացում, այդ երկրի ներքին քարոզչությունը փոխվեց: Ապրիլյան պատերազմից առաջ  ադրբեջանցիները մտածում էին՝ կարողանում են  ահաբեկել հայկական կողմին:   Ադրբեջանի իշխանությունները մտածում էին՝ Հահաստանը վախենում է իրենցից:

Քաղաքացիական բնակչությա ուղղությամբ  հրթիռ արձակելը  բարբարոսություն է, այո, ես դա պիտի նշեմ, բայց մի բան պետք է հասկանալ. հայկական կողմը ընդամենը պատասխան հարված է արձակել: Հայաստանը պաշտպանվել է: Տեսագրություն կա, որի մեջ հստակ երևում է՝ որ կողմն է նախահարձակ եղել: Հայկական կողմը զսպել է Ադրբեջանին: Ես էլ եմ սահմանամերձ  բնակավայրից, շատ լավ գիտեմ՝ ինչ ասել է քաղաքացիական բնակցության  ուղղությամբ կրակ բացել, բայց հարկավոր է հասկանալ՝  հայկական կողմը այլ տարբերակ ուղղակի չի ունեցել», – այսօր լրագրողների հետ հնդիպման ընթացքում նշեց  Ստյոպա Աաֆարյանը:

 Վերջինս հիշեցրեց՝ Ադրբեջանը իր զինտեխնիկան տեղակայել է բնակավայրերում ու հենց այդտեղից է կրակ բացում մեր դիրքերի ուղղությամբ: Իսկ այդ պարագայում Հայաստանը ուզի-չուզի պատասխան հարված է հասցնում ու, ցավոք, կարող են լինել զոհեր նաև խաղաղ բնակչության շրջանում:

«Ադրբեջանը ցուցադրում է զոհված երեխայի նկարը, ուզում են ատելություն սերմանել հայ ազգի նկատմամբ, բայց այստեղ մեդալի երկրորդ երեսն էլ կա . դա ադրբեջանցիների  մոտ վախի մթնոլորտ է սխեղծում: Ադրբեջանում վախերն ավելանում են՝  այդ երկրի իշխանությունների անուղեղության պատճառով», – նշեց քաղաքագետը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ