21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Մեր նման տնտեսության համար պատահական չէ, որ չորս տոկոս թիրախ է ընտրվել

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը համաձայն է ՀՀ կենտրոնական բանկի դիտարկումների հետ, որ գնանկման պատճառներից մեկը համաշխարհային շուկայում հումքային ու պարենային ապրանքների գնանակման ներթափանցումն էր հայկական տնտեսություն։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Վ. Արամյանն ասաց, որ առաջին հինգ ամիսների ընթացքում արդեն ունենք 12-ամսյա 1.6 տոկոս գնային միջավայր։ «Մեր նման տնտեսության համար պատահական չէ, որ չորս տոկոս թիրախ է ընտրվել, որովհետև չորս տոկոս գնաճն այն գնաճն է, որն  ընդհանուր տնտեսության մեջ ստեղծում է ռեսուրսների վերաբշխման համար ճիշտ հիմքեր, որ չտուգանվի տնտեսական աճը»,-նշեց նախարարը։

Վարդան Արամյանը կարծում է, որ տարվա արդյունքում 3.2 տոկոս տնտեսական աճը հասանելի է։ «Ես մի քանի անգամ շեշտել եմ, կապված առաջին հինգ ամսվա զարգացումներից, 3.2 տոկոս տնտեսական աճից, հնարավոր է, մենք մի փոքր ավելի բարձր լինենք, բայց, ամեն դեպքում, մենք նայում ենք ֆունդամենտալներով, իսկ տարեկան կտրվածքով 3.2 տոկոս տնտեսական ֆունդամենտալներն այնպիսին են, որ ինձ թույլ է տալիս ասել, որ 3.2 տոկոս տնտեսական աճը հասանելի է, իսկ ավելի ավելի բարձր աճ  նշանակում է ավելի բարձր ներդրում, ավելի բարձր ներքին պահանջարկ, ավելի բարձր եկամուտի աճ»,-ասաց նախարրաը։ 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ