26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Թող ների Տարոն Մարգարյանը

 Հասարակական պաշտպաններ ՀԿ նախագահ Արամ Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ Երևանում տրանսպորտի համակարգի հիմքում դրված է միայն բիզնեսը, մինչդեռ տրանսպորտի կարգավորման հիմքում գինը պետք է դրված չլինի: Ըստ Գրիգորյանի՝ պետք է հստակ իմaնալ, թե երևանցին ինչ տրանսպորտ է ուզում այսօր, սակայն այդ ուղղությամբ ոչինչ չի արվում:

՛՛Դեռ չմարսած մի քանի թվեր, որոնք հունիսին ներկայացրել էր քաղաքապետարանը, հիմա մի նոր թվեր են ներկայացրել, սա վկայում է այն մասին, որ խնդիրը դրված է այնպես, որպեսզի ամեն ինչ անեն տրասպորտի գինը 150 դրամ դարձնելու համար: Քաղաքային տրասպորտի սակագնի խնդիր չկա, հիմնական խնդիրը կառավարման ոչ արդյունավետությունն է: Իսկ քաղաքապետարանը մոլորվել է այս խնդրի մեջ, քաղաքապետարանը պետք է չափորոշիչներ դնի, սա է հիմնական խնդիրները՛՛,-շեշտեց նա: Ինչ վերաբերում է քաղաքապետարանի այն խոստումներին, թե գնի բարձրացմամբ տրանսպորտի որակը կբարելավվի, ՀԿ նախագահը նշեց, թե մի քանի տաի անց կրկին նույն վիճակն է լինելու. ՛՛5 տարվա մեջ մի քանի ավտոբուս ավելանա կամ չավելանա՛՛,-նշեց Գրիգորյանը:

Անդրադառնալով քաղաքապետ Տարոն Մարգարյանի խոսքերին, թե ովքեր կարող են ցածր սակագնով աշխատել, թող գան աշխատեն՝  Գրիգորյանն ասաց. ՛՛Թող ինձ ների քաղաքապետը, դա քաղաքապետի ասելու բան չէ՛՛:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ