21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Մեր համագործակցությունը թափանցիկ է․ դեսպան

«ՆԱՏՕ-ն՝ Վարշավայից Բրյուսել. բարեփոխումներ Հայաստանի անվտանգության ոլորտում» թեմայով միջազգային համաժողովի ժամանակ Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը նշեց, որ Հայաստանի համար ռազմական ուժերի արդիականացումը կարևոր է հիմնախնդիր է, և այստեղ ՆԱՏՕ-ն կարող է կարևոր դեր խաղալ։

«Մենք օժանդակում ենք Հայաստանում պաշտպանական կրթության զարգացման հայեցակարգին։ ՆԱՏՕ-ն հուսալի գործընկեր է, նրա նպատակն է ապահովել խաղաղություն և կայունություն»,- ասաց նա։

Խոսելով ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության մասին՝ դեսպանն ընդգծեց, որ Հայաստանի դեպքում չկա հակասություն ՀԱՊԿ-ին անդամակցության և ՆԱՏՕ-ի հետ համագործակցության միջև․

 «Մենք առաջարկում ենք, մենք երբեք ոչինչ չենք պարտադրում մեր գործընկերներին։ Հայաստանի հետ մեր համագործակցությունը շատ թափանցիկ է,- ասաց նա։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ