«Նախագահը միտված է հենց այդ քայլերին»
«Մենք չենք թաքցրել, որ արադարադատության, ինչպես նաև այլ ոլորտներում անելիքներ ունենք, արդարությունը վերականգնելու խնդիր ունենք»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` խոսելով նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից, որ ունեցել է Դատախազի տոնի առթիվ: Նախագահն ասել էր, թե արդարության վերականգնման խնդիր կա:
«Անկախ նրանից, թե ով կլինի իշխանություն, արդեն հարկավոր է ռեֆորմատիկ քայլերի գնալ, և նախագահը ևս միտված է հենց այդ քայլերին գնալու: Մեր վերջին 1 տարվա քաղաքականությունը հատկապես այդ ուղղությամբ է տարվում»,-հավելեց նա:
Դիտարկմանը, թե նույնիսկ իշխանություններն են խոսում անարդարությունից, իսկ ընդդիմությունն էլ «թավշյա» հեղափոխության նախադրյալներ է տեսնում, ՀՀԿ-ականն արձագանքեց, որ նման նախադրյալներ չկան: «Հեղափոխության մասին մտածելու հիմքեր չկան»,-նշեց նա: