16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Դատարաններում բեմադրված շոուները մեկ նպատակ են հետապնդում

Զինված խմբի կողմնակիցները, փաստաբանները, որոշ իրավապաշտպաններ, «քաղաքագետներ», քաղաքական մեկնաբաններ պնդում են, որ «հանցավոր իշխանություններն անում են ամեն ինչ, որպեսզի խոչընդոտվի հրապարակային դատավարությունը, քանի որ հակառակ դեպքում քաղաքացիական ընդվզումներ կլինեն, իսկ զինված խմբի հերոսացման գործընթացը կմտնի վերջնական փուլ»։ 
Առաջին հայացքից բավականին անխոցելի ճշմարտության տեսք ունի վերոգրյալը, բայց, երբ համատարած պոպուլիզմը մի կողմ ես դնում, տակը ոչ մի բանական փաստարկ չի մնում վերոգրյալ պնդումը հիմնավորելու համար։ 
Որպեսզի իմ ասածն էլ «հակածռականություն» չդիտարկվի, մանրամասնեմ.
Դատարանի կողմից սահմանված նվազագույն և, իրականում, ոչ մի սկզբունքային «խախտումներ» չենթադրող պահանջները (դատարանի գալուց ոտքի կանգնել, խոսել դատարանի կողմից թույլտվություն ստանալուց հետո, փաստաբաններին զննության ենթարկելուց ավելորդ ինտրիգների փոխարեն ենթարկվել զննության և մասնակցել դատավարությանը և այլն) կատարելու պարագայում «հանցավոր իշխանությունն իր այդ դավադիր մտադրությունն» իրականություն դարձնել չի կարող, իսկ քաղաքացիներին հնարավորություն կտրվի «քուռ-արաքսյան հանրապետության վերահաստատման գործընթացին մասնակից դառնալու»։ 
Մի խոսքով, եթե իրականում փաստաբանների կարծիքով «ռեժիմին» է օգտակար դատավարությունների հրապարակային անցկացումը տապալելը, ապա, առավել ևս, այդ դեպքում չարժե խաղալ «ռեժիմի թելադրած» խաղի կանոններով և հարկավոր է ճիշտ մարտավարություն հակադրելով տապալել այդ «հանցավոր և դավադիր» խաղի ընթացքը։ Սա այն դեպքն է, որտեղ «ռեժիմին» հաղթելու բանաձևը բավականին հեշտ է։ 
Ընդամենը հարկավոր է, որ «ՊՊԾ» գունդը գրաված զինված խմբի անդամները դատվարությունների ընթացքում ոտքի կանգնեն, դատարանում սահմանված կարգը պահպանեն, իսկ փաստաբաններին հնարավորություն տան զբաղվելու իրենց մասնագիտական պարտականություններով, ոչ թե վերածվեն զինված խմբի մամուլի խոսնակների և մեկը մյուսից իրավաբանությունից հեռու քաղաքական հայտարարություններ և մեկնաբանություններ անել։ 

Հ.Գ. Վերոգրյալ պարզագույն մարտավարությամբ հնարավոր է գոնե այս փոքրիկ միկրոմենամարտում տապալել «ռեժիմի» պլանները։ Հակառակ պարագայում զինված խումբը միայն հիմնավորում է, որ դատարաններում բեմադրված շոուները միայն մեկ նպատակ են հետապնդում՝ անել ամեն ինչ, որպեսզի դատավարություններն անցնեն դռնփակ կարգով։ 

Հ.Գ.2 Իրականում, կասկած չունեմ, որ այս ամբողջ ներկայացումների շարքը զինված խմբի ներկայացուցիչների և նրանց փաստաբանների կողմից ընդունված պաշտպանական մարտավարության առանցքն է կազմում։ Իսկ իշխանությունը պետք է անի ամեն ինչ, որպեսզի տեղի չտա այդ մարտավարության կյանքի կոչմանը։

Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ