IT-ն պաշտոնյաների համար զուտ PR է. վարչապետի հետ համագործակցություն չի ստացվում (տեսանյութ)
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանի խոսքով՝ Կառավարության ծրագրից չի երևում, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մեծ փոփոխություններ են սպասվում: «Ծրագրի վերաբերյալ մի դիտարկում. չկար մեխանիզմն իրականացման, բովանդակային, հասկանում եմ, քաղաքական պատճառներ կային, որպեսզի ինքը համապարփակ ծրագիր չլիներ, նման լիներ, որ ուսանողը քննությունից առաջ ինչ հասցնում է, հասցնում է, բայց իրականացման սկբունքային մեխանիզմները չէին երևում»,-այսօր Հենարան ակումբում ասուլիսի ժամանակ ասաց Վարդանյանը:
Վերջինս նկատեց, որ առաջիկա տարիների ռազմավարությամբ, ծրագրերով կիսվել են Կառավարության հետ, սակայն այն ոչ մի կերպ չի արտացոլվել ծրագրում: «Եթե ուզում ենք ինֆորմացիոն տեխնոլոգիաներիում որևէ հավակնոտ ծրագիր իրականացնել, պիտի նշենք այնպիսի գործողություններ, որոնք այդ ոլորտում կոնսոլիդացիա են իրականացնում, այսինքն՝ կոնսոլիդացիա երեխաների, ծնողների, համայնքների, որոնք ձգտեն պայմաններ ստեղծել որպեսզի ինֆորմացիոն տեխնոգիաների ձեռնարկություններն իրենց մոտ ևս լինեն, ոչ միայն Երևանում կենտրոնանան»:
Կարեն Վարդանյանը ներկայացրեց իրենց ռազմավարության հիմնական դրույթները:
Առաջին ուղղությունը կրթությունն է: «Բոլորս գիտենք մեր համալասրանական իրավիճակն ու միջազգային պահանջարկը, որը շատ բարենպաստ է ոլորտի զարգացման համար, միայն ԱՄՆ-ում ու Եվրոպայում թափուր աշխատատեղերը մտավորապես երկու միլիոն է ծրագրավորողների շրջանակում, որոշակի սեգմենտներ կան»,-նկատեց նա՝ հավելելով, որ առայժմ տեսնում են, որ Կառավարության կողմից ասվում է, որ ոլորտն առաջնային է, սակայն ոչինչ չի արվում դրա զարգացման համար:
Երկրորդ ծրագիրն իրական դպրոցն է, որտեղ երիտասարդները համ սովորում են, համ աշխատում են: Երրորդը գիտության բացակայությունն է: Այստեղ միտում կա գիտության մեջ թողնել երիտասարդներին, այնպես անել, որ նրանք չձգտեն գնալ տարբեր կազմակերպություններում աշխատելու: «Մասնագետների խորը դեֆիցիտ ունենք, մի քանի ծրագիր միությունը ֆինասավորի տաղանդավոր երիտասարդներին, որպեսզի դուրս չգան ոլորտ աշխատելու, այլ մնան ու զբաղվեն գիտությամբ»,-նշեց նա:
Կարեն Վարդանյանը ներկայացրեց նաև մի այլ ծրագիր՝ Հայաստանի բրենդի ձևավորում. «Պիտի հստակ դիրքավորվենք աշխարհում, այդ դիրքավորումը մշակել ենք դեռ տասնչորս թվականին: Հաջողակ ինժեներական լուծումներ ենք առաջարկում, դիրքավորվում ենք որպես մի երկիր, որը հազարամյակներ գիտության մեջ է եղել ու հիմա էլ ձգտում է ռեգիոնում լինել լավագույններից մեկը»:
Ուշադրություն է դարձվելու նաև անօդաչու թռչող սարքերի նախագծին ու ռազմարդյունաբերությանը:
«Երկխոսությունը Կառավարության, վարչապետի հետ չի կայանում, կարող է ուսիդ խփեն, ասեն՝ լավ տղա ես, բայց երկխոսությունից ավելին չի անցնում»,-նկատեց Կարեն Վարդանյանն, ապա ասաց, որ IT-ն պաշտոնյաների համար զուտ PR է:
https://www.youtube.com/watch?v=tf9ob_nFH-8&feature=youtu.be