21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Արայիկ Պապիկյանի նկատմամբ երրորդ անգամ սանկցիա կիրառվեց

Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը այսօր շարունակվող դատի ժամանակ  դատական սանկցիա կիրառեց Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով ամբաստանյալ Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանի նկատմամբ:

Դատարանը կդիմի Փաստաբանների պալատ փաստաբանին պատասխանատվության ենթարկելու պահանջով: Տաթեւիկ Գրիգորյանն արդեն 3-րդ անգամ է դատական սանկցիա կիրառում Արայիկ Պապիկյանի նկատմամբ:

Նշենք, որ Արայիկ Պապիկյանն այսօր հայտարարեց, որ լքում է նիստերի դահլիճը, քանի որ իր՝ նախորդ նիստին հեռացված պաշտպանն իրեն չի լիազորել մասնակցել նիստին: Դատավորը նախազգուշացրեց Պապիկյանին երեք անգամ նիստերին անընդմեջ չմասնակցելու իրավական հետեւանքների մասին, սակայն Պապիկյանն, այնուամենայնիվ, լքեց դահլիճը:

Նշենք, որ նախորդ նիստին դատարանը 10 ժամով դատական նիստերի դահլիճից հեռացրել էր Գեւորգ Սաֆարյանին, Ժիրայր Սեֆիլյանին, Ներսես Պողոսյանին, Հրայր Թոփչյանին: Նիստերի դահլիճից հեռացված է նաեւ Գալուստ Գրիգորյանը:

Նիստին ներկա են միայն ամբաստանյալներ Սասունիկ Կիրակոսյանը եւ Հովհաննես Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Բացի Սեֆիլյանից, մեղադրանք է առաջադրվել նաեւ Գեւորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին եւ Հովհաննես Պետրոսյանին:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ