01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Դասալիքներն էսօր մենք ենք դարձել. Միքայելյանը՝ բանակում չծառայածներին

«Ես առաջինն եմ արձագանքել «Սասնա ծռեր»-ի գործողություններին: Մարդիկ ուզում են ազատագրել երկիրն այս իշխանություններից, բա ի՞նչ անեն: «Սասնա ծռեր»-ի համար ողջ պատասխանատվությունը կրում է իշխանությունը»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:

 Ինչ վերաբերում է այն փաստին, որ նախկին և ներկա պաշտոնյանների մեծ մասի որդիները չեն ծառայել բանակում՝ կամ հիվանդության պատճառով, կամ էլ ուսման, Սասուն Միքայելյանն ասաց. «Բոլորը պետք է հասկանան, որ սա մեր հայրենիքն է, մեր պետությունն է, մեր բանակը, և բոլորը պետք է ծառայեն՝ անկախ նրանից, թե ում որդիներն են»։

Անդրադառնալով  դիտարկմանը,թե արդյոք պաշտոնյանների որդիները դասալիքներ են՝ Սասուն Միքայելյանն ընդգծեց․ «Դասալիքներն էսօր մենք ենք դարձել, դասալիքները հերոսացան, մենք էլ էս տարիների ընթացում դարձանք դասալիք, էն մարդիկ, ովքեր այս տարիների ընթացքում փորձում էին երկիրը նորմալ հունի վրա դնել, դարձան դասալիք, շատերը անօրինական հայտնվեցին բանտերում»,-շեշտեց նա։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ