30 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ովքեր են հաջորդը. Ժողովուրդ

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը 1000 դրամների նախագիծը կյանքի կոչելուց հետո անցել է բանակին գումար նվիրաբերելու պարտադրանքի «կամավոր շարունակության» մյուս փուլերին:

Քանի որ մենք՝ հայերս, սրտից թույլ մարդիկ ենք եւ հատկապես գինովցած ժամանակ սիրում ենք բանակի ու զինվորի կենացը հոտնկայս խմել, ուստի երեկ ՀՀ պաշտպանության նախարարությունում կայացած զինծառայողների ապահովագրության խորհրդի նիստի ժամանակ Վիգեն Սարգսյանը բառացիորեն հայտարարել է. «Պետք է երեւի մի քիչ ոչ ֆորմալ աշխատանք տանել էդ միջոցառումների կազմակերպիչների հետ՝  հարսանիքներ, կնունքներ եւ այլն: Գաղափարն այն էր, որ ամեն անգամ բանակի համար բաժակ բարձրացնելիս մարդկանց հուշվի, որ հնարավոր է հենց այս պահին 1000 դրամ  նվիրաբերել բանակին՝ այսինքն  10-28 համարով կարճ հաղորդագրություն ուղարկելով»:

Հուսանք՝ գինովցած մարդկանց առատաձեռնությունը էական ազդեցություն կունենա 1000 դրամների ֆոնդի վրա: Հավելենք, որ մինչ օրս 1000 plus.am կայքի միջոցով հավաքվել է 8 մլն 544 հազար 787 դրամ, 36 մլն 189 հազար դրամ էլ՝ բանկային հաշվի միջոցով:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ