25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հին ընկերները լռում են.Չորրորդ ինքնիշխանություն

Ըստ “Չորրորդ ինքնիշխանության” աղբյուրների, դաշնակցության ներսում բավականին լուրջ ինտրիգներ են հասունանում: Հիմնական խնդիրը եւ ներկուսակցական “կռվախնձորը”, ինչը հին ընկերներից շատերին հանգիստ չի տալիս, դաշնակցության ներկայացուցիչներին ԼՂՀ կառավարման գործում ընդգրկելու փաստն է, որի վերաբերյալ դարակազմիկ կուսակցության ներսում մեծ շփոթ է առաջացել:

Բանն այն է, որ մոտ ապագայում ԼՂՀ վարչակագմը համալրելու են դաշնակցության հին կորիզը ներկայացնող կուսակցականներով, որի շուրջ էլ քաղաքական թիմի ներսում հայտնի մրցակից դեմքերը` Վահան Հովհաննիսյանն ու Արմեն Ռուստամյանը եւ այլք, փորձում են յուրովի հարցեր լուծել, ինչպես նաեւ իրենց “յուրայիններին” տեդավորել լավագույն տեղերում ու ԼՂՀ պատասխանատու ուորտներում: Թե ինչքանո՞վ կստացվի դաշնակցության առանցքային դեմքերին հաջողել այս գործում, եւ արդյոք նրանց վստահելի կադրերը կհաստատվեն հատկապես քաղաքաշինության ու պաշտպանության ոլորտներում` թերթը փորձել է ճշտել եւ´ Վահան Հովհաննիսյանից եւ թե´ Արմեն Ռուստամյանից, սակայն հին ընկերներից եւ ոչ մեկը չի պատասխանել թերթի հեռախոսագանգերին:

Թեեւ նրանցից երկուսն էլ շատ հաճախակի են շեշտում իրենց դաշնակցական “առավելությունների” մասին՝ ասելով, որ իրենք գերադասում են երկար ժամանակով լռության “ուխտ” պահել՝ ի տարբերություն այն քաղաքական թիմերի, ովքեր խելքները տվել են խոսելուն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ