«Ես պաշտոնիցս կառչած չեմ»
«Նարցիսիզմով չեմ տառապում եւ պաշտոնիցս կառչած չեմ։ Եթե տեսնեմ, որ ժամանակն է՝ այս պաշտոնը զբաղեցնեն երիտասարդ մասնագետները, նրանց ճանապարհին չեմ կանգնի», – այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց փոխքաղաքապետ Կամո Արեյանը։
Հիշեցնենք՝ վերջինս այս պաշտոնը պաշտոնը զբաղեցնում է 2003 թվականից։
Նրա խոսքով՝ յուրաքանչյուրը պետք է համարի, որ կատարում է ամենակարեւոր եւ պատասխանատու աշխատանքը, որպեսզի աշխատանքի արդյունքն էլ արդյունավետ լինի։